![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը։ Նա ընդգծել է Հայաստանում դիվանագիտական կորպուսի հիմնադրման կարևորությունը և այդ գործում մեր սփյուռքահայ հայրենակիցների ներդրումը:
Հիշեցնենք, որ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ:Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում, նաև աշխարհում և տարածաշրջանում կորոնավիրուսի տարածվածության վերաբերյալ ընթացիկ վիճակագրական տվյալները: Նա նշել է, որ այս պահին Հայաստանում իրավիճակը երեկվա համեմատ նույնն է՝ 1 հաստատված դեպք և 31 կարանտինի մեջ գտնվող անձինք, որոնց բոլորի առողջությունը փաստացի նորմալ վիճակում է: Ընդհանուր առմամբ իրականացվել է 120 լաբորատոր հետազոտություն, որից միայն 1-ն է դրական արդյունք ունեցել: Եվս 9 թեստ այսօր է իրականացվելու, որոնց պատասխանների վերաբերյալ տեղեկատվությունը կտրվի հայտնի դառնալուն պես:
Պետական սահմանի անցման կետերում ուժեղացված հսկողությունը շարունակվում է, Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են Առողջապահության նախարարության մասնագետների և Ոստիկանության ուղեկցությամբ, Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում՝ ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադարձը, իսկ Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ հսկողությունը սահմանվում է ըստ բնակության վայրի:
Նախարար Թորոսյանը նշել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում ջերմաչափումն իրականացնել նաև անհատապես:
Մանրամասները՝ տեսանյութում:
Իմ խոսքը Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը։
Իմ խոսքը Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը։
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, March 2, 2020
![]()