![]()
Մոսկվայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը , վերջինիս անզգուշությամբ պարկեցրել են այլ հիվանդների հետ ընդհանուր հիվանդասենյակում .
Կորոնավիրուսով առաջին դեպքը գրանցվել է ռուսաստանի բնակիչ Դավիթ Բերովի մոտ: Վերջինս Մոսկվա է ժամանել Իտալիայից: Նրան տեղափոխել են Մոսկվայի թիվ 1 ինֆեկցիոն հիվանդանոց:
Նախնական ախտորոշումը կատարվել է Մոսկվայի թիվ 1 ինֆեկցիոն հիվանդանոցում : Թեստային ստուգումից հետո տվյալները ուղարկվել են Նովոսիբիրսկի «Վեկտոր» կենտրոն, որտեղ և կանցկացվի ախտորոշման վերջնական փուլը:
Հայտնի է դարձել , որ Մոսկվայի թիվ 1 ինֆեկցիոն հիվանդանոցում բժիշկների անզգուշության պատճառով Դավիթ Բերովին պառկեցրել են ընդհանուր հիվանդասենյակում , որտեղ եղել են ևս վեց այլ հիվանդներ: Երբ կորոնավիրուսով վարակված Բերովի մոտ հաստատվել է թեստի արդյունքը , այդ ժամանակ նրան տեղափոխել են առանձին հիվանդասենյակ:
![]()