Արայիկ Հարությունյանը դիմել է աշակերտներին և ուսանողներին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

Շատ սիրելի ԱՇԱԿԵՐՏՆԵՐ և ՈՒՍԱՆՈՂՆԵՐ, այս հրապարակումն առաջին հերթին ուղղված է Ձեզ: Արձակուրդների այս օրերին միասին գործ ունենք անելու՝ ի շահ պետության 🇦🇲:

Ուրեմն, քանի որ մեծամասամբ տիրապետում եք սոցիալական ցանցերի գործիքներին, ունեմ այսպիսի մի խնդրանք:

Նախ, դուք ծանոթացեք այս պաստառի բովանդակությանը, խստորեն հետևեք դրա պահանջներին, քանի որ վարակների տարածման այս փուլում նման միջոցառումները զգալի նվազեցնում են տարածումը:

Այնուհետև ծանոթացրեք այս պաստառի բովանդակությանը Ձեր տանեցիներին, ովքեր, գուցե, չեն օգտվում սոցիալական ցանցերից, մասնավորապես՝ տատիկ-պապիկներին 

Ու ամենակարևորը՝ բոլոր հնարավոր միջոցներով այս պաստառը լայն տարածեք ձեր էջերում, տարբեր խմբերում, չաթերում և այլն: Սույնով մեծ ծառայություն մատուցած կլինեք պետությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ