![]()
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մանե Գևորգյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Մանե Գևորգյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,-ասված է որոշման մեջ։
Մանե Գևորգյանն աշխատել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռությունում՝ որպես միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգող:
![]()