Թուրքիայում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի ժամանակ Հայաստանի մասին 4000 դոլարանոց հարց է հնչեց

Թուրքիայում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի ժամանակ Հայաստանի մասին հարց է հնչել, որին սխալ պատասխան տալով՝ մասնակիցը զրկվել է մոտ 4000 դոլար վաստակելու հնարավորությունից:

Ըստ Hurriyet-ի` հայտնի դերասան, հաղորդավար Մուրաթ Յըլդըրըմը հնչեցրել է հետևյալ հարցը: «Թուրքիան նշված երկրներից որի՞ հետ ունի ամենաերկար ցամաքային սահմանը»։

Տարբերակներ՝

A. Հայաստան

B. Վրաստան

C. Հունաստան

D. Բուլղարիա

Մասնակիցն օգտվել է 50։50 տարբերակից, որի արդյունքում մնացել են Հայաստանի և Բուլղարիայի տարբերակները։ Վերջինս ընտրել է Բուլղարիայի տարբերակը և սխալվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ