![]()
Վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.
«Ընտանիքով որոշեցինք այս երեկոն անցկացնել Ծաղկաձորում: Նաեւ կգիշերենք հյուրանոցներից որեւէ մեկում»:
Հիշեցնենք, որ Իրանից Հայաստան ժամանած 29-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Նա և իր հետ շփված 32 անձինք մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։
«Սա անում ենք, որպեսզի ծնողները չանհանգստանան, մենք էլ ժամանակ ունենանք հասկանալու` հետագայում ինչ ենք անում։ Սակայն կյանքը դադարեցնել չենք կարող` տրանսպորտն աշխատում է, մետրոն` նույնպես։ Մյուս կողմից, մենք նմա՞ն իրավիճակներ ենք հաղթահարել. կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ չհաղթահարենք»,–ասաց Փաշինյանը։
Նա նշեց նաև, որ լուրեր են ստանում, թե Ծաղկաձորի հյուրանոցներում համարներ պատվիրված քաղաքացիները չեղարկում են պատվերը, իսկ Ծաղկաձորում գտնվողները` հետ են վերադառնում։
Նրա խոսքով` կարիք չկա խուճապի և նման քայլերի, քանի որ Ծաղկաձորում համաճարակային վիճակն ավելի վատը չի դարձել։ Վարչապետը նշեց` վարակված տղամարդու հետ շփվածների մոտ կորոնավիրուսի ախտորոշումը 50/50 է։ Փաշինյանն ասաց, որ Ծաղկաձորը ռիսկային գոտի չէ, և մյուս հյուրանոցներում կյանքը պետք է բնականոն հունով շարունակվի։
![]()