«Եկեղեցին պետք է հայտարարի, որ Աստված իր զավակներից չի նեղանա, եթե չգնան եկեղեցի և չվարակվեն» ․ Կարինե Հարությունյան

Կարինե Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ի դեպ, հիմա Մեծ Պահքի շրջան է, հավատացյալները ամեն կիրակի պարտադիր գնում են եկեղեցի: Մեր եկեղեցին բան չու՞նի ասելու: Գուցե հայտարարեն, որ Աստված իր զավակներից չի նեղանա, եթե նրանք պահպանեն վիրուսով չվարակվելու համար անհրաժեշտ ու կարեւոր պայմաններից մեկը՝ չլինել մարդաշատ տեղերում, ուշադրություն՝ չհամբուրել եկեղեցու դռները, պատերը, սրբապատկերները, անգամ ձեռքը չհամբուրել ու քսել նույն տեղերին ու չմտածել, թե Աստված ամենազոր է, ձեզ ամեն ինչից կփրկի:

Այս գրառմանը հետևում է Զարուհի Բաթոյանի մեկնաբանությունը․

Կարինե ջան, ախր տարօրինակ բան ես ասում, եկեղեցին պիտի ասի՞, որ մարդը դա հասկանա և կանխարգելիչ միջոց կիրառի: Անընդհատ պատասխանատվությունը այլ մարդկանց վրա ենք դնում:

Որին ի պատասխան Կարինե Հարությունյանը պատասխանում է․

Զառա ջան, եկեղեցին պիտի ասի, այո, որովհետեւ գիտեմ՝ մարդիկ կան, մտածում են, թե եկեղեցի գնալուց վնաս չկա: Դե գնալիս էլ դուռ ու նկար պաչելը պարտադիր է: Էլ չեմ ասում՝ ողջագուրվում են՝ փաթաթվում իրար…. Գոնե հավատացյալների դեպքում եկեղեցին պիտի լուռ չմնա: Ինչպես երկրի ղեկավարությունն է զգուշացնում՝ խուսափել մարդաշատ տեղերից: Չեն կարող վստահ լինել, որ բոլորը գիտակից են այդչափ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ