«Խնդրում եմ խուճապի չմատնվել, սա բուժելի հիվանդություն է»․ Գևորգ Գրիգորյանը՝ կորոնավիրուսի մասին

«Ժամեր առաջ վարչապետը հայտարարեց Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի մասին:

Այժմ անհրաժեշտ է`

-Գումարել կառավարության արտահերթ նիստ, որտեղ հաստատել նախապես մշակված (եթե չկա, ապա շտապ մշակեք)` հիվանդների հայտնաբերման, տեղափոխման, մեկուսացման և բուժման գործելակարգերը:
— Առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների համար իրականացնել հակիրճ, բայց բովանդակային վերապատրաստում ըստ վերը նշված գործելակարգերի
— Վերապատրաստել ստացիոնար հիմնարկներում աշխատող բուժանձնակազմին (առաջնահերթությունը տալ մասնավորապես թերապևտներին և ռեանիմոտոլոգներին) ըստ վերը նշված գործելակարգերի
— Հնարավորության դեպքում բոլոր կորոնավիրուսով հիվանդներին առանձնացնել մեկ հիվանդանոցում
— Քննարկել և հաստատել ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդի տրամադրման ժամկետների փոփոխման հարցը
-Ռիսկի խմբում գնտվող անձանց բաժանել դիմակներ։

Դեռևս այսքանը:
Սպասենք պետական մարմինների արձագանքին:

Հարգելի հայրենակիցներ,
խնդրում եմ խուճապի չմատնվել, սակայն սահմանափակել ձեր այցելությունը հանրային վայրեր:
Հիվանդության ախտանիշների ի հայտ գալուն պես, խնդրում եմ դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժությամբ:
Սա բուժելի հիվանդություն է:

Առողջ եղեք»,-նշել է նա:

❗️❗️❗️ՇՏԱՊ❗️❗️❗️Ժամեր առաջ վարչապետը հայտարարեց Հայաստանում #կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի մասին:Այժմ…

Posted by Gevorg Grigoryan / Գևորգ Գրիգորյան on Saturday, February 29, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ