Հռոմի պապի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին լուրը կեղծ է եղել

Հռոմի պապի մոտ կորոնավիրուսի ախտորոշման մասին լուրը կեղծ է եղել: Բրիտանական The Independent պարբերականը հայտնել է, որ իր կայքէջը կոտրել են և կեղծ տեղեկություն հրապարակել:

Նշվում է, որ  սրբազան քահանայապետի մոտ իսկապես վիրուս կա, բայց ոչ COVID-19-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, Հռոմի պապը «թեթև հիվանդության» պատճառով չեղարկել էր առաջիկա մի շարք պաշտոնական միջոցառումներ և պատարագի անցկացումը Հռոմում:

Դրանից առաջ  МСМ News-ը կեղծ տեղեկություն է հրապարակել Հռոմի պապի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին:

Նյութի աղբյուր՝ asekose.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ