«Կլինի 17-ի փոխարեն 12 նախարարություն». Նիկոլ Փաշինյանը կառավարության նոր կազմի մասին

Ըստ լրատվամիջոցների՝ 17 նախարարություններից մնալու են 12-ը, 3 փոխվարչապետերից՝ 2-ը:

Ի դեպ, այս տարի ավելի վաղ Վրաստանում ևս տեղի էր ունեցել նախարարությունների կրճատում՝ 13-ի փոխարեն գոյություն ունի 10-ը:

Միավորումների արդյունքնում կստեղծվեն մի շարք մեծ նախարարություններ: Օրինակ, ըստ հրապարակումների, Կրթության և գիտության նախարարություններին միանալու են Մշակույթի, ինչպե նաև Սպորտի և երիտասարդության նախարարությունները: Վրաստանում այս երեք նախարարությունները ևս միավորվել են՝ չնայած ԿԳ և Մշակույթի նախարարությունների միավորումը միանշանակ չէր ընդունվել: Հիմնական դժգոհությունն այն էր, որ մշակութային ոլորտը կրթության ոլորտի համեմատ երկրորդ պլան կմղվի:

Եվրոպական մի շարք երկրներում ևս գոյություն ունեն փոքր կազմով կառավարություններ: Օրինակ, Նիդերլանդներում մշակույթը նույնպես միավորված է կրթությանը և գիտությանը: Նույն Նիդերլանդներում սպորտի ոլորտը համակարգվում է առողջապահության հետ, իսկ Շվեյցարիայում այն գործում է Պաշտպանության նախարարության կազմում:

 

Ստեղծվելու է Ենթակառուցվածքների, պետգույքի, տրանսպորտի, էներգետիկայի նախարարությունը: Մեկ այլ տարբերակով ստեղծվելու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Նման նախարարություն կա նաև Վրաստանում:

Եթե այս նախարարությունը գործի առաջին տարբերակով, ապա այն նման կլինի շվեյցարական համապատասխան նախարարությանը, որը կոչվում է շրջակա միջավայրի, տրանսպորտի, էներգետիկայի և հաղորդակցությունների նախարարություն:

78 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ