Երկնաքարի պայթյուն երկնքում

Խորվաթիայի երկնքում երկնաքարի անկում ու պայթյուն են տեղի ունեցել, որը տեսագրվել է ավտոմեքենայի տեսանկարահանող սարքի միջոցով:

Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես է երկնաքարը մեծ արագությամբ անցնում բնակավայրի վրայով, որից հետո տեղի է ունենում վառ լուսարձակում:

Խորվաթիայի աստղագիտական միության տվյալների համաձայն՝ պայթյունի ձայնը մի քանի վայրկյան է տևել և լսվել է երկրի ամբողջ հյուսիսային հատվածում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ