![]()
Հաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան վերջին շրջանում երկրպագուներին բառացիորեն շոկի է ենթարկում անկեղծ խոստովանություններով։ Այս անգամ շիկահեր գեղեցկուհին հարցազրույց է տվել «Алёна, блин» շոուի հաղորդավարուհի Ալյոնա Ժիգալովային։ Լերայի խոսքով՝ 24 տարեկանում իրեն «գնել է» շատ հայտնի ու ազդեցիկ տղամարդ։ Այդ պահին շքեղության մեջ լողալը մթագնել է բանականության բոլոր փաստարկները։
«Վերջին շրջանում ես չեմ սիրում հարցազրույց տալ։ Այնպիսի տպավորություն է, թե ես պետք է արդարանամ եւ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցեմ, իսկ ես դա չեմ սիրում։ Եվ այո, դա իմ կյանքն է։ Այն տարբեր է, բայց իմն է։ Այլոնա, շնորհակալություն կոռեկտության համար, անկախ համացանցի բովանդակությունից»,- Instagram-յան իր էջում Super ալիքով շոուի նոր թողարկման մասին ազդարարել է Կուդրյավցեւան։
Հեռուստահաղորդավարուհու ամենասարսափելի հիշողություններից մեկն այն պահն է, երբ բռնակալ ամուսինը գործընկերոջն անմեղ համբույրի համար ոտքերով ծեծի է ենթարկել նրան։ Հարաբերությունների կուլմինացիա են դարձել «Գաղտնիք, որը միլիոն արժե» («Секрет на миллион») հաղորդման վարողի հարազատների հասցին սպառնալիքները եւ անտառ տանելը՝ տիեզերքի օրենքները «բացատրելու» համար։
![]()
Բավականաչափ գումար աշխատելով՝ Լերան քրոջը խնդրել է գաղտնի կերպով իր համար բնակարան գնել, որպեսզի ոչ ոք չիմանա դրա հասցեն։ Մի գիշեր Լերան փախել է. նոր բնակարանում նա ստիպված է եղել թաքնվել երկու ամիս, ուտելիք քույրն էր բերում։ «Հիմա այդ տղամարդը Փարիզում երջանիկ ապրում է կնոջ ու երեխաների հետ»,- ասվում է թողարկման նկարագրությունում։
![]()
![]()