Նոր մանրամասներ Ռեստորան ներխուժած ու պատանդ վերցրած զինված անձից

Դավթաշեն վարչական շրջանի ռեստորանային համալիրներից մեկը այսօր՝ փետրվարի 28–ին,մոտ մեկ ժամ առաջ զինված քաղաքացի է մտել, նրան ոստիկանները վնասազերծել են, վնասազերծելու պահին քաղաքացին կրակոցներ է արձակել։ Այս մասին հայտնել են Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Անձը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով։

«Նրան բերման ենթարկելու ընթացքում վերջինս կրակոցներ է արձակել, ոստիկանները նրան վնասազերծել են եւ բերման են ենթարկել քրեական Ոստիկանության գլխավոր վարչություն»,– հայտնեցին Ոստիկանությունից՝ նշելով, որ գործողության ընթացքում ոչ ոք չի տուժել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Զովունի համայնքի ռեստորաններից մեկում զինված անձը պատանդներ է վերցրել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ