Շուշան Փաշինյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Շուշան Փաշինյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանին: Այս մասին լրագրողներին տեղեկացնում են Դատական-տեղեկատվական համակարգից։

Շուշան Փաշինյանը պահանջում է դատարանին՝ պարտավորեցնել զրպարտություն համարվող տեղեկություններն հրապարակայնորեն հերքելու համար։

Նշենք, որ հայցը ներկայացվել է փետրվարի 26-ին եւ մակագրվել դատավոր Զարուհի Նախշքարյանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ