![]()
Ինչո՞ւ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի փոփոխությունը չհանգեցրեց կադրային փոփոխությունների, ի՞նչ է փոխվել այդ կառույցի աշխատանքում, ինչպե՞ս են պայքարում ֆեյք էջերի դեմ․ ԱԱԾ տնօրենը լրագրողների հետ ճեպազրույցում «Դիանա Գրիգորյան» ֆեյք էջի օգտատիրոջ դեմ հարուցված քրեական գործի մասին ասել է, որ դրանից բացի, ևս 3 քրեական գործ է հարուցվել այլ օգտատերերի դեմ:
Էդուարդ Մարտիրոսյանը խոսել է նաև սատանիստական ու այլ կրոնական կազմակերպությունների դեմ պայքարի մասին:
«Ցանկացած՝ սատանիստական կամ այլ կրոնական շարժում, որը կվտանգի մեր ազգային անվտանգությունը, մենք կպայքարենք դրա դեմ:»
Ինչ վերաբերում է նոր ձերբակալություններին՝ ԱԱԾ տնօրենն ասել է.
«Եղել են ձերբակալություններ, կլինեն նորերը, ընթացիկ գործընթաց է: Գրեթե բոլորի նկատմամբ հարուցված են քրեական գործեր: Էդ շրջանակը կընդլայնվի, կլինեն այլ աղմկահարույց ձերբակալություններ»:
![]()