Հունաստանում սեզոնային գրիպից 77 մարդ է մահացել

Հունաստանում սեզոնային գրիպից17 մարդ է մահացել մեկ շաբաթում: Ընդհանուր առմամբ, այս տարի ողջ սեզոնի ընթացքում մահացել է 77 մարդ։

Հիվանդների շրջանում գերակշռում է А գրիպի վիրուսը, որի ենթատեսակներն են A(H3N2)-ը և A(H1N1)pdm09-ը:

Կազմակերպության տվյալներով՝ դիտարկումների սկզբից ի վեր լաբորատոր հետազոտություններով հաստատված գրիպի 227 դեպք է արձանագրվել: Նրանցից միայն 37.9 տոկոսն (86 մարդ) է պատվաստում ստացել:

Նշենք, որ Հունաստանում կորոնավիրուսով վարակվելու 3 դեպք է հաստատվել. 2-ը՝ Սալոնիկում, 1-ը՝ Աթենքում:

Նյութի աղբյուր՝ lurer.com

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ