![]()
Համացանցում հյտնվել է նոր՝ զավեշտալի տեսանյութ, որն արժանացել է մեծ թվով օգտատերերի հավանությանը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը փետրվարի 25-ին ժամանեց դատարան եւ մինչեւ դատարան մուտք գործելը՝ բարձրախոսով շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին։
Նշենք, որ Սերժ Սարգսյանին աջակիցները դիմավորեցին ծափահարություններով եւ «նախագահ»՝ վանկարկելով։
«Սիրելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ, սիրելի աջակիցներ շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու, իսկ մեծ հաշվով եկել եք պաշտպանելու արդարադատությունը։ Խնդրում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեր մերձավորներին, հարազատներին, որոնք չեն փորձել ձեզ համոզել այս անբարենպաստ եղանակին մնալ տանը, ինչպես ասում են՝ շառ ու փորձանքից հեռու։
Հաշվի առնելով եղանակային պայմանները եւ այն հանգամանքը, որ հույս կա՝ Հայաստանում դեռեւս կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից, ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար»,-ասաց Սերժ Սարգսյանը։
Բա որ հանկարծ փռՇտար… 😁😁😁
Posted by Taron Chakhoyan on Thursday, February 27, 2020
![]()