Անի Զախարյանն առաջարկում է վերանվանել Հայաստանի Հանրապետությունը

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը հերթական ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ խոսել է կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ իր այցերի մասին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ իր հայտարարություններում Զախարյանն  հիշատակում է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անունը:

«Արդեն մեկ ու կես տարի է՝ մենք սպասում ենք ընտրակեղծարար, տասնամյա անիրավական գործողություններ վարած Սերժ Սարգսյանի հանդեպ քրեաիրավական գնահատական տալուն: Իրեն հեղափոխական հռչակած այս իշխանությունը պարտավոր է քրեաիրավական պատասխան տալ նախորդ կեղծարարներին»,-ասաց Զախարյանը:

Այն հարցին, թե քանի ստորագրություն է հավաքվել, Զախարյանը պատասխանեց. «11 ստորագրություն արդեն ունեմ, որը սկզբի համար քիչ չէ: Մենք դեռ իրազեկման փուլում ենք, ինձ պիտի հրավիրեն հաղորդումների, որ ես հավուր պատշաճի ներկայանամ ու ներկայացնեմ իմ հեղափոխական ծրագիրը: Մենք լրջորեն պատրաստվում ենք լայնածավալ երթի, որը մեծ հնչեղություն կապահովի մեր հեղափոխական շարժմանը: Մենք վճռական ենք տրամադրված: Այցելելու ենք նաև մարզեր»:

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ