ՎԱԽՈՎ առաջնորդվող հայ ժողովուրդը երկու տարի առաջ ընդունեց նոր ԴՈՒԽՈՎ կարգախոսն ու առաջ շարժվեց

Շավարշ Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Երկար ու ձիգ երեսուն տարի ՎԱԽՈՎ առաջնորդվող հայ ժողովուրդը երկու տարի առաջ ընդունեց նոր ԴՈՒԽՈՎ կարգախոսն ու առաջ շարժվեց: Բայց ինչպես ցանկացած իրավիճակում, երբ ոգևորությունն անցավ նկատեցինք բացերն ու չարված գործերն ու սկսեցինք դժգոհել նոր իշխանությունից, բարդելով նախկինների կողմից քանդած երկրի խնդիրները վերջիններիս վրա: Եթեսուն տարվա ընթացքում բավականին կարողություն դիզած նախկինները չհամակերպվելով պարտության հետ մեդիագրոհ սկսեցին հայ ժողովրդի և գործող իշխանության դեմ, մեծ գումարներ ծախսելով կեղծ լրատվականների վրա:

Նրանք ակտիվ սկսեցին վարկաբեկել նոր կառավարությանն ու քննադատել նրա ցանկացած գործողություն, անուղակի սպառնալ հայ ժողովրդին և դանդաղ շրջանառության մեջ մտցնել «բան չի փոխվել» արտահայտությունը: Իսկ ի՞նչ ժառանգություն ենք ստացել մենք երկու տարի առաջ։ Հարյուրավոր անտուն ընտանիքներ աղետի գոտում, որի ֆոնի վրա օլիգարխների դղյակներ, առանձնատներ, վիլլաներ:

Հարյուրավոր սպաներ երեսուն տարի հերթի մեջ ծերացան, թոշակի անցան, այդպես էլ չստանալով պետության կողմից իրենց հասանելիք բնակարանները, փոխարենը մեծապատիվ հայրենանվեր գեներալները ստացան տասնյակ բնակարաններ, սեփականաշնոհեցին իրենց մարզերի լավագույն հողակտորներն ու շինությունները, մանկապարտեզներն ու մշակույթի տների շենքերը:

Քրք Քրքորյանը Լինսի հիմնադրամին նվիրաբերեց 150 միլիոն դոլար, որպեսզի ասֆալտապատվեն Հայաստանի հանրապետության ճանապարհները, այդ գումարները անհասկանալի ձևով փոշիացան, փոխարենը նախկին իշխանությունների ներկայացուցիչներից ոմանք հանկարծակի ունեցան գործարաններ, ջերմոցներ, խաղատներ, հյուրանոցներ, հանգստյան գոտիներ, կղզիներ, բնակարաններ՝ Եվրոպական տարբեր երկրներում և ԱՄՆ-ում…. Երեսուն տարվա մեջ երկիրը հայաթափվեց ու դարձավ Չինական մի գյուղի չափ երկիր։ Մի բուռ ազգը տեղին է ասված:

Ըստ արտերկրից գումարների հոսքի, ներդրումների, առկա բնական ռեսուրսների պաշարների, որոնք մասնավորի՝ նախկին իշխանությունների թալալանչիների սեփականությունը դարձավ, աղքատ քաղաքացի չպետք է որ ունենանք։ Հայաստանում աղքատությունն իսպառ վերացնելու համար մեզ ամենաքիչը տասը տարուց ավել է պետք, քանի որ պետք է վերականգնենք երեսուն տարի անդադար քանդած և ավիրած, խոշտանգված ու կտտանքների ենթարկված երկիրը: Երկու տարի: Երկու տարվա ընթացքում ասֆալապատվել է մոտ 400 կմ ճանապարհ, աղետի գոտում տուժած հարյուրավոր ընտանիքներ, տասնյակ մանկատան սաներ, մոտ 50 զինվորականներ բնակարաններ են ստացել, վերազինվել է բանակը, կարգավորվել է զինվորի սննդի հարցը:

Եթե նկատեցիք այս ամբողջը ներկայացնելու ընթացքում ոչ մի անգամ չշոշափեցի վարչապետի անունը, պարզապես համեմատականներ տարա նախկինի և ներկայի միջև: Մենք արդեն հաղթահարել ենք վախերը, երկիրը ազատագրել ենք ստրկությունից և երկրի իրական տերը այսօր հայ ժողովուրդն է: Եվ ուրեմն մեկ անգամ ևս ծանրութեթև անելով իրավիճակը, ապրիլի հինգին ԴՈՒԽՈՎ հերթական անգամ ոչ ենք ասում նախկիններին և մեր ԱՅՈ-ն՝ բարեփոխումներին, տեր ենք կանգնում մեր ազատագրված Հայաստանին և մաքրում երկիրը անցյալի մնացուկներից: Մենք ենք տերը մեր երկրի և մենք ոչ ներքին, ոչ էլ արտաքին թշնամուն տալու հայրենիք չունենք: Քիչ մնաց….

ՎԱԽՈՎ առաջնորդվող հայ ժողովուրդը երկու տարի առաջ ընդունեց նոր ԴՈՒԽՈՎ կարգախոսն ու առաջ շարժվեցԵրկար ու ձիգ երեսուն…

Posted by Shavarsh Sarukhanyan on Sunday, February 23, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ