![]()
Շավարշ Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Վերջին ժամանակաշրջանում նախկին իշխանության ներկայացուցիչն
երը իրենց ելույթներում անընդհատ շահարկում են հայրենիք, հայրենասիրություն, հայ ժողովուրդ, ժողովրդի կողքին բառերն ու բառակապակցությունները մոռանալով, որ այդ նույն հայ ժողովուրդը այդ հայրենիքը ազատագրել են հենց իրենցից նախկիններից:
Չեմ հասկանում, ինչու չի կարելի պարզապես համակերպվել պարտության հետ և հանգիստ թողնել հայ ժողովրդին: Տպավորություն է, թե նրանք հաճույք են ստանում ամեն անգամ, երբ իրենց հիշեցնում են մարտի մեկի, ապրիլյանի, իրենց կողմից քանդված ու կեղեքված երկրի մասին, լրատվական կայքերը տեղադրում են նրանց հայտարարագրված ու չհայտարարագրված միլիոնավոր դոլարների հասնող ունեցվածքները, իրենք իրենց աչքերում էլ ավելի են հերոսանում և հավատում, որ իրոք Սերժն է ծնկի բերել թուրքին, մոռանալով վերջերս հանձնած ոչ պիտանի 800 հա ռազմավարական նշանակություն չունեցող հողերի մասին: Նրանք հավատում են, որ իրենց այդ միլիոնները կտակել են իրենց պապերը, իսկ իրենք էլ դեռ այդ գումարներով երկիր են կառուցել:
Սերժ Սարգսյանը ցույց էր կազմակերպել իր դատավարության օրը ի պաշտպանություն Արցախի: Նրա աջակիցների շարքում էին Ռոբերտ Ահարոնյանը, Շարմազանովը, Աշոտյանը, Գալուստ Սահակյանը, Լևոն Երանոսյանը և այլոք:
Վերջին երկու ամիսների ընթացքում կրքերն էլ ավելի թեժացան, ՍԴ աթոռին պինդ կառչած Հրայր Թովմասյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Հարցազրույցներից մեկում ինքն իրեն համեմատել էր սահմանին կանգնած զինվորի հետ և ասել որ այս կերպ նա պաշտպանում է հայրենիքը: Սակայն դժվար թե նրա գրած նամակները կամ նրա համար նախատեսված գուլպա-շապիկը գտած լինեն Մանվել Գրիգորյանի նկուղում:
Թովմասյանը Փաշինյանից պահանջում էր ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Տպավորություն է, որ նա այս պահանջը ներկայացնում է ամբողջ հայ ժողովրդին, քանի որ եթե նայենք համացանցում գրված կարծիքներին, նույնիսկ եթե մարտի մեկ կազմակերպի Թովմասյանը չի կարողանա “պատժել” իր հասցեին վիրավորանքներ հնչեցնող բազմաթիվ մարդկանց: Առանց անհարմար զգալու դեռ խոսում է հայրենիքից ու հայրենասիրությունից: Եթե այդպես է, այդ դեպքում հանուն հայրենիքի ինչու չհրաժարվեց աթոռից, ինչու չընդունեց կառավարության առաջարկած հրաժարականի նորմալ պայմանները, ինչը կամ ով է նրան ստիպում շարունակել այս խաղը:
Անդրադառնալով կորոնավիրուսի շուրջ ձևավորված խուճապին նշեմ, որ անհանգստալալ պետք է, սակայն ուռճացնել իրավիճակը ու ստեղծել պանիկա զուտ նրա համար, որ ապրիլի հինգին ժողովուրդը տանից դուրս չգա ու չգնա իր ԱՅՈ-ն ասելու իհարկե ծիծաղելի է, քանի որ այդ նույն ժողովուրդը ամեն օր գնում է աշխատանքի, մանկապարտեզներ, դպրոցներ ու բուհեր է հաճախում, հետևաբար ըստ ֆեյք լուրերի Հայաստանի հանրապետությունում տանից դուրս եկող ոչ մի քաղաքացի մինչև ապրիլի հինգը չի կարող ողջ մնալ: Եվ ուրեմն, չտրվելով բանսարկություններին ու սադրանքներին, բոլորս մեկ մարդու նման ապրիլի հինգին մեր ԱՅՈ-ն ենք ասում և հերթական անգամ ապացուցում ենք, որ մենք ենք տերը մեր երկրի ու հայրենիքի:
Իսկ ապրիլի հինգին քիչ մնաց…
Կարծես թե նրանք հաճույք են ստանում Մարտի 1-իցՎերջին ժամանակաշրջանում նախկին իշխանության ներկայացուցիչները իրենց…
Posted by Shavarsh Sarukhanyan on Wednesday, February 26, 2020
![]()