Հռոմի Պապը հազի և գրիպի նշաններ է ունեցել կորոնավիրուսով վարակվածներին աջակցություն հայտնելուց հետո

Հռոմի Պապի վատառողջ վիճակը ստիպել է նրան չեղարկել Վատիկանում կազմակերպված որոշ միջոցառումներ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Փետրվարի 26-ին տեղի ունեցած պատարագի ժամանակ որոշ լուսանկարներում երևում է, որ Պապը հազում և փռշտում է։ Վատիկանը, սակայն, որևէ հստակ տեղեկություն չի հայտնում Ֆրանցիսկոս պապի հիվանդության մասին։

Ավելի վաղ Սուրբ Պետրոսի հրապարակում Պապը զորակցություն էր հայտնել կորոնավիրուսով վարակվածներին և բժիշկներին, որոնք զբաղվում են նրանց բուժմամբ: Այդ օրը Պապը ոչ միայն սեղմել էր մարդկանց ձեռքերը, այլև համբուրել նրանց գլուխները՝ քայլելով ամբոխի միջով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆրանցիսկոսը նախատեսում էր մեկնել Սուրբ Հովհաննեսի Լաթերանյան բազիլիկ և հանդիպել Հռոմի հոգևորականության հետ պահքի շրջանում պատարագ տոնելու համար:

Նշենք, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2,814-ի, վարակվածներինը 82,588-ի։ Իտալիայում վարակվածների թիվւ հասել է 528-ի, մահացածներինը՝ 14-ի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ