![]()
Պետական կառավարման համակարգում դեռ կան մարդիկ, որոնք իրենց կաբինետներում նստած իրենց կյանքի օրակարգը ձևավորել են ըստ օրվա մեջ ստացվող բաղադրիչների։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, որ «հարմար մարդ» գտնելու դեպքում նրանք այդ չարությունը պարպում են այդ մարդու վրա։ Վարչապետն ասաց, որ նախարարների պարտականությունն է նաև այդ աշխատողներին գտնելը և «մաքուր օդ շնչելու», ուրիշ բանով զբաղվելու ուղարկելը։
«Մենք առաջին օրից եկել, ասել ենք, որ մենք չենք պատրաստվում գերանդին առնել, հնձել, պետական կառավարման համակարգում կադրային ջարդ անել, և էդպես էլ վարվել ենք։ Բայց դա չի նշանակում, որ էս մեր հարթ, սահուն իրականացնելու մեր ցանկությունը պետք է չարաշահվի։ Էսօր կոնկրետ չարաշահվում է»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը պնդեց, որ ժամանակը սպառվել է, և այդպիսի մարդիկ պետք է հեռանան պետական կառավարման համակարգից։
![]()