![]()
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսին։
«Կարող ենք արձանագրել, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են ու Հայաստանն ապրում է իր բնականոն կյանքով։ Հանրությունը պետք է համոզված լինի, որ եթե ինչ-որ անհանգստացնող տեղեկություն լինի, այն կհանրայնացվի», — ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ բանակում, զինված ուժերում շատ լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել։
«Ուզում եմ՝ ծնողները, հարազատները ըմբռնումով մոտենան», — ասաց նա։
Վարչապետը Տիգրան Ավինյանին հորդորեց չթուլացնել զգոնությունը։
![]()