«Նիկոլ Փաշինյանին ընտրեցինք, որ լավ լինի, բայց ավելի վատացավ…». ոստիկանության հոսպիտալի աշխատողների ակցիան

Ոստիկանների շրջանում դժգոհություն է հասունանում Նիկոլ Փաշինյանի գործողություններից։ Առավել բողոքավորները թոշակի անցած ոստիկաններն են, որոնք շատ հաճախ են առողջական խնդիրներ ունենում։ Բանն այն է, որ փետրվարի 12-ին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ կառավարության ղեկավարը հայտարարեց, որ ոստիկանության պոլիկլինիկան արդյունավետ չի գործում, որ այդ պոլիկլինիկայից օգտվում է ոստիկանության աշխատողների շատ քիչ տոկոսը:

Ոստիկանության պոլիկլինիկան սպասարկում է նաեւ ԱԱԾ-ն, կալանավայրերի զորքերը, այստեղ զինկոմիսարիատներն են բուժզննություն իրականացնում։ Բարձրաստիճան ոստիկանների շրջանում ոստիկանությունը փակելու շուրջ ընդհանուր կարծիք չկա։ Փաշինյանի թիմում կան մարդիկ, որոնք դեմ են ոստիկանության պոլիկլինիկան եւ հոսպիտալը փակելու նրա որոշմանը, բայց ոչ ոք հրապարակավ չի արտահայտվում։ Անգամ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը հարց բարձրացրեց խորհրդարանում, այսօր խուսափում է հարցերին պատասխանել։ Նույնիսկ նրանք, ովքեր տարիներ շարունակ պայքարել են, որ բուժվարչության գումարները չկտրեն, այսօր խուսափում են թեմայի շուրջ կարծիք հայտնելուց։

Ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Վարդան Մովսիսյանը, որը համակարգում է բուժվարչության աշխատանքը, հրաժարվեց պատասխանել, թե ինչ կարծիքի է՝ արդյոք պե՞տք է կտրել բուժվարչության փողերը եւ դրանք տալ առողջապահության նախարարությանը։

Նրանից հաջողվեց ընդամենը 2 նախադասություն պոկել․ «Մենք փող չենք կտրում, բյուջեն ներկայացվում է տարեվերջին, քննարկվում է, հաստատվում է, հիմա կա հաստատված բյուջե, եւ գումարները չեն կտրվել։ Կառավարության որոշմամբ դա պետք է լինի, սակայն նման որոշում չկա»։ Իր կարծիքը գնդապետ Մովսիսյանը չունի։ Ինքը չի քննարկում բյուջեն, ոնց որոշեն, այնպես կանի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ