«Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, րոպե առաջ կհայտարարենք…».վարչապետ Փաշինյան

«ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ բացառվում է նման դեպք, ես գիտեմ, որ նման դեպքերում խուճապ տարածողները շատանում են, բացառվում է, որ լինի դեպք, ու կառավարությունը թաքցնի էդ տեղեկությունը հանրությունից», — ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա կոչ արեց բոլորին ապրել իրենց բնականոն կյանքով։

«Այս պահին որևէ անհանսգտացնող բան չունենք», — հավաստիացրեց վարչապետը։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ հատուկ քարտեր են լրացվում այն անձանց համար, ովքեր ռիսկային երկրներից են գործուղվում Հայաստան։

«Եթե, այնուամենայիվ, վիրուսը թափանցի Հայաստան, կախարգելիչ բոլոր միջոցառումները ձեռնարկված են, անգամ ավելի լավ, քան շատ զարգացած երկրներում», — ասաց Ավինյանը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան ժամանող ուղևորները ամբողջությամբ վերահսկողության տակ են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ