![]()
Դավիթ Ջալալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի բակում պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար մեղադրվող Սերժ Սարգսյանի ելույթն իսկապես աննախադեպ էր։
«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, աջակիցներ, շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու, իսկ մեծ հաշվով, եկել եք պաշտպանելու արդարադատությունը»՝ դատական նիստից առաջ դատարանի բակում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Խնդրում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեր մերձավորներին, հարազատներին, ովքեր չեն փորձել ձեզ համոզել այս անբարենպաստ եղանակին մնալ տանը, ինչպես ասում են՝ շառ ու փորձանքից հեռու։ Շատ-շատ շնորհակալ եմ։ Իրոք, հաշվի առնելով եղանակային պայմանները, և այն հանգամանքը, որ հույս կա, որ Հայաստանում դեռևս կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից, ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար, Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից, խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին», — հայտարարել էր Սարգսյանը։ Նա նշել էր նաև, թե աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել է, հիմա էլ կրկնում է՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ «Կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ և ամենուր», — հայտարարեց Սերժ Սարգսյանը։
Այն, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում գիտենք բոլորս։ Վստահ եմ, որ այդ մասին գիտեն նաև միլիոնավոր ադրբեջանցիներ։ Բայց ին՞չ կապ ուներ Սարգսյանի այս հայտարարությունը դատարանի բակում տեղի ունեցած ակցիայի, առավել ևս հափշտակություն կազմակերպելու գործի հետ։
Այս հարցի պատասխանը երեկվանից փորձում են գտնել բազմաթիվ քաղաքացիներ և քաղաքական գործիչներ։ Պարզից էլ պարզ է, որ Արցախը և վերջինիս անկախությունը որևէ կապ չունեն և չեն կարող ունենալ դատարանի և առավել ևս առերևույթ հանցագործության հետ։
Փորձենք հասկանալ սակայն, թե ինչու Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ խոսեց Արցախի մասին։ Դատական նիստի ժամանակ ինքնությունների ճշտման ընթացքում՝ Սերժ Սարգսյանի վերաբերյալ կենսագրական տվյալները հայտնելուց հետո, նրա փաստաբան Ամրամ Մակինյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի կենսագրական տվյալներից փաստեր են պակասում քրեական գործում. «Ինչու՞ քննիչը չի նշել, որ Սերժ Սարգսյանը 1989թ. ղեկավարել է ԼՂ ինքնապաշտպանական ուժերը, արդյո՞ք կարևոր չէ այդ փաստը, և պաշտպանական կո՞ղմն այդ մասին պետք է բարձրաձայնի։ Քննիչը մոռացե՞լ է, որ Շուշիի օպերացիայի վրա առկա է Սերժ Սարգսյանի ստորագրությունը, այդ հանգամանքը մոռացե՞լ է քննիչը, միթե՞ սա կարևոր չէ, որ քրեական գործում չկա: 1994թ. զինադադարը պարտադրվել է Ադրբեջանին, այս փաստաթուղթը ստորագրել է Սերժ Սարգսյանը, արդյո՞ք դա կարևոր չէ։ Սերժ Սարգսյանն Արցախի հերոս է, քննիչն այդ մոռացե՞լ է»,-ասաց Մակինյանը և նշեց նաև Սերժ Սարգսյանի կենսագրական տվյալներն ու կոչումները։
Ինչ է ստացվում, Սերժ Սարգսյանն իր ոհմակով երեկ դատարանին և հասարակությանը փորձում էր ցույց տալ, որ ինքը Արցախի հերոս է և որ Արցախի հերոսներին դատելը մեղք է։ Մարտավարական այս հնարքը փորձում է կիրառել պիցցայակերների հերոս Ռոբերտ Քոչարյանը։ Ի տարբերություն Քոչարյանի սակայն, Սերժ Սարգսյանը դատարանում չէր հիշատակել Արցախի անկախության և Ադրբեջանի կազմում չլինելու թեզը, սակարկման առարկա դարձնելով այն։
Ու փաստորեն, անբարոյականության մրցավազքում Սերժ Սարգսյանը երեկ շրջանցեց Ռոբերտ Քոչարյանին։
Հ․Գ․ Սերժ Սարգսյանի փաստաբանին ուզում եմ հիշեցնել ևս մեկ դրվագ Սերժ Սարգսյանի կենսագրությունից, որը երեկ նա չհնչեցրեց։ 2016 թվականի ապրիլին, երբ Սարգսյանը ոչ բարով մեր երկրի նախագահն էր, Ադրբեջանին զիջեցինք 800 հեկտար տարածք։
Թշնամուն հող հանձնելուց հետո դուք ընդհանրապես բարոյական իրավունք չունեք խոսելու Արցախի մասին։
Սերժ Սարգսյանն Արցախի անկախությունը սակարկում է դատարանումԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանի բակում պետական…
Posted by David Jalalyan / Դավիթ Ջալալյան on Wednesday, February 26, 2020
![]()