Մրջնակերով ապուր․ չնայած արգելքին, չինացիները ուտում են վայրի կենդանիներին

Ինչպես արդեն հայտնել ենք, Չինաստանի կառավարությունն արգելել է վայրի կենդանիներ ուտել։ Արգելվել է նաև վայրի կենդանիների առևտուրը։

Չնայած այս արգելքին, Չինաստանում դեռ շարունակում են թե վայրի կենդանիներ վաճառել, թե դրանք ուտել։

Ահազանգ են հնչեցրել այս ամենի դեմ պայքարող խմբերը։

Նրանք նոր լուսանկարներ են հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են որսում ու պատրաստում մրջնակերներին։

Օրական 20 հազար մրջյուն ուտող այս կենդանիները ոչ միայն անգնահատելի դեր ունեն անտառի պահպանման հարցում, այլև կարող են տարատեսակ վտանգավոր հիվանդություններ փոխանցել մարդկանց։

Չինաստանի իշխանությունները մտադիր են արմատախիլ անել վայրի կենդանիների միսը սննդի մեջ օգտագործելու սովորությունը։ Նման միջոցառումների նպատակը հիվանդությունների տարածումը կանխելն է:

Գիտնականների վարկածով՝ հենց այդպես էլ սկսվել է 2019-nCoV կորոնավիրուսի համաճարակը։ Ենթադրվում է, որ նրա առաջին կրողն է եղել չղջիկը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ