Ալեն Սիմոնյանն առաջարկել է փոփոխություն կատարել «Օտարերկրացիների մասին» օրենքում

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ընդունվել է «Օտարերկրացիների մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի հեղինակ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է, որ կա մի իրավիճակ, երբ հայկական ֆուտբոլային ակումբները չեն կարողանում համաշխարհային տրանսֆերի համար նախատեսված ժամանակահատվածում կազմակերպել այդ տրանսֆերը և աշխատանքային պայմանագիր կնքել այս կամ այն երկրի ֆուտբոլիստի հետ:

Նախագիծը միտված է այդ խնդրի լուծմանը:

Մանրամասները` տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ