![]()
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Երանոսյանը 2013-2015 թթ. իր ղեկավարած կառույցում կանանց դասակ է ունեցել, որը համալրված է եղել մարմնավաճառներով, որոնք էլ ոստիկանական ծառայության փոխարեն, բավարարել են Երանոսյանի սեռական քմահաճույքները։
Այդ դասակի կին հրամանատարը թավշյա հեղափոխությունից հետո դուրս է եկել ոստիկանական համակարգից և համալրել Քոչարյանի աջակիցների ջոկատը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով:
Ըստ մեղադրանքի` Լևոն Երանոսյանը, հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ անցած չլինելով, չունենալով հատուկ որակավորում և դրանով իսկ պայմանավորված` չունենալով լուսաձայնային հատուկ միջոցներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն, դրանց կիրառման համար թույլատրելի չափանիշների խախտմամբ, 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին՝ Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս:
Լևոն Երանոսյանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն երկրից չհեռանալու մասին խափանման միջոց։
![]()