![]()
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ, ըստ մամուլի հրապարակումների, Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցը եկել է Երևան և ծաղրել ՀՀ ԱԱԾ-ին։
ԱԱԾ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ այդ մասին տեղյակ են և, անհրաժեշտության դեպքում, առաջիկայում պարզաբանում կտան։ Գոռ Մադիգ Գրիգորյան անունով ֆեյսբուքյան օգտատերը, որը հրապարկել էր տեսանյութը, նշել էր․
«Ցավալի է. ադրբեջանական ոհմակը Երևանում, իսկ մենք նստած ծառի տակ նկարում ենք նապաստակ։ Մի՞թե այսքան թուլացել ենք ու այսքան խոցելի ենք։
Հ․Գ․ Մինչ մենք տարված ինքնամոռաց ներքին թշնամի ենք փնտրում, իրական թշնամին թափանցել է ներս։ Չէի ուզենա ավելի կոշտ գնահատական տալ, բայց սա բոլորիս մեղավորությունն է»։
Ցավալի է . ադրբեջանական ոհմակը Երևանում ..իսկ մենք նստած ծառի տակ նկարում ենք նապաստակ հ.գ. մի թէ այսքան թուլացել ենք .? ու այքան խոցելի ենք ? հ.գ. մինչ մենք տարված ինքնամոռաց ներքին թշնամի ենք փնտրում իրական թշնամին թափանցել է նետս ու (չէի ուզենա ավելի կոշտ գնահատական տալ ,բաց սա բոլորիս մեղավորությունն է )
Posted by Գոռ Մադիգ Գրիգորյան on Tuesday, February 25, 2020
![]()