Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրին ու նրա առջև տեղադրված ցուցանակը

Մարտի 5-ին Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ազգային հերոս, Մեծ հայ, իսկական մտավորական, հայ ժողովրդի կողմից Սպարապետ անունը ստացած Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն ենք նշելու:

Այդ օրը պետական պաշտոնյաները, Սպարապետի զինակից ընկերներն ու քաղաքացիները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցելու իսկական հային:

Գաղտնիք չէ, որ լինելու են նաև այլ միջոցառումներ և դրա շրջանակում ծաղիկներ են խոնարհելու Սպարապետի կիսանդրիների մոտ:

Երևանի սրտում՝ կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցում տեղադրված Սպարապետի կիսանդրին ու 3 լեզուներով ցուցանակը գտնվում են անշուգ վիճակում, մինչդեռ թե՛ կառավարությունում, թե՛ Երևանի քաղաքապետարանում, և թե՛ կենտրոն վարչական շրջանում կլինեն պաշտոնյաներ, ովքեր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը այնպիսի պաթոսով խոսքեր կուղղեն, մինչդեռ արդեն տևական ժամանակ է, այդ հատվածը գտնվում է ոչ բարվոք վիճակում:

Նույնիսկ Երևան ժամանած օտարերկրյա զբոսաշրջիկները կեղտի, փոշու շերտի տակ չեն կարողանա կարդալ, թե կիսանդրու առջև ինչ է գրված ցուցանակի վրա:

Նյութի աղբյուր՝ shamshyan.com

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ