Վազորդը կոտրել է ոտքն ու 10 ժամ չորեքթաթ քայլել՝ օգնություն գտնելու նպատակով

Վաշինգտոնում ամերիկացի վազորդը կոտրել է ոտքն ու 10 ժամ չորեքթաթ քայլել՝ օգնություն գտնելու նպատակով: Այս մասին հայտնում է The Mirror-ը:

26-ամյա մարզիկ Ջոզեֆ Օրլենդորֆը (Joseph Olendorf) ընկել և կոտրել է ոտքը Օլիմպիկ ազգային պարկում՝ ձմեռային վազքի ժամանակ:

Այդ վայրում բջջային կապը հասանելի չի եղել, ուստի նա ստիպված է եղել չորեքթաթ քայլել 10 կիլոմետր: Տղամարդը վախեցել է սառչել, քանի որ նրա հագին եղել է միայն կարճ շորտեր և շապիկ:

Փրկարարները գտել են նրան 10 ժամ անց՝ առավոտյան 4:30-ին: Նրան առաջին անհրաժեշտության բուժօգնություն ցուցաբերելուց հետո ուղղաթիռով տեղափոխել են մոտակա հիվանդանոց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ