Առաջին լուսանկարները Հասմիկ Դանիելյանի հարսանիքից

Կամերային թատրոնի դերասանուհի Հասմիկ Դանիելյանը եւ Էդգար Ավագյանն ամուսնացել են: Նորահարսիկը պատմել է, որ հարսանիքի համար ընտրել էին 20.02.2020 ամսաթիվը:Դերասանուհու ընտրյալը 38 տարեկան է, մեդիա ոլորտի մասնագետ. «Մեկուկես տարի է՝ ճանաչում ենք իրար: Արդեն հասունացել էր ամուսնության պահը:

Ամսաթվի ընտրությունը նրա մտահղացումն է: Գեղեցիկ խնջույք էինք կազմակերպել, ինչի ընթացքում էլ տեղի ունեցավ մեր ԶԱԳՍ-ի (ՔԿԱԳ) արարողությունը»,- պատմել է Հասմիկը: Խնջույքին հրավիրված են եղել զույգի բարեկամներն ու ընկերները, որոնց թվում՝ Կամերային թատրոնի դերասաններ Անդրանիկ Հարությունյանը, Նոննա Գրիգորյանը, Հրաչուհի Ամիրյանը, Անի Լուպեն, Քեթրին Մանասյանը, Մխիթար Ավետիսյանն ու այլք.«Ներկաները լավ ուրախացել են: Հիշարժան օր էր»,- նշել է նա:

Դերասանուհին ասել է, որ հարսի զգեստը հեշտ է ընտրել.«Մեկ օր էր ինձ պետք գտնելու համար այն, ինչ ուզում էի: Փեսան էլ մինչ հարսանիքի օրը չի տեսել զգեստս»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ