Մեր մեծերը.յուղաներկ, կտավ, հանրահավաք, 2020, մեր օրեր

Մարիամ Ծատրյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և լից գրել․

Հիրավի, երկիրն այս անկայուն և աղետալի վիճակից կարող են դուրս բերել հենց նրանք
Մեր մեծերը.յուղաներկ, կտավ, հանրահավաք, 2020, մեր օրեր

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Նա մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանները պնդում են՝ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Հատուկ քննչական ծառայությունը ձեռք բերված ապացույցները բավարար էր համարել գործը դատարան ուղարկելու համար, Դատախազությունն անցած ամսվա վերջին հաստատել է մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկել դատարան։

Հիշեցնենք, որ, ըստ ծավալուն մեղադրանքի, 2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ Հայաստանի կառավարությունը հաստատել է հողօգտագործողներին գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Դրա շրջանակում նախատեսվել է մարզպետարանների և գյուղատնտեսության նախարարությանը պատկանող կազմակերպությունների ներկայացրած հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիք: Վառելիք մատակարարելու ցանկություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ընկերությունները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ