Իրանի հետ սահմանով քաղաքացիներ ու բեռնատարներ են մուտք գործել Հայաստան

Լիանա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Իրանի հետ ՀՀ սահմանին այսօր կեսօրից սկսած շարժը կտրուկ նվազել է։ Այս ընթացքում՝ 17,30-ի դրությամբ 45 բեռնատար է հատել մեր սահմանը, ու բոլորի վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել։

ԱԱՏՄ Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետով նաեւ ՀՀ 10 քաղաքացի է մուտք գործել երկիր՝ անցնելով ջերմաչափում, վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների զննում։ Որեւէ անձի մոտ կասկածելի նշաններ չեն արձանագրվել։

Նախորդ օրերին՝ մինչ Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելը, Մեղրիի հսկիչ կետով երկիր է եկել ու բուժզննում անցել օրական 800-1100 մարդ։

Իրանի հետ ՀՀ սահմանին այսօր կեսօրից սկսած շարժը կտրուկ նվազել է։ Այս ընթացքում՝ 17,30-ի դրությամբ 45 բեռնատար է հատել…

Posted by Liana Yeghiazaryan-Vardanyan on Tuesday, February 25, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ