![]()
New Armenia.am – ի զրուցակիցն է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը
-ՀՀ նախկին վարչապետերը երաշխավորագիր են ներկայացրել դատարան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։ Առայժմ հայտնի են երեքի անունները՝ Խոսրով Հարությունյան,Կարեն Կարապետյան, Վազգեն Մանուկյան։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը։ Ձեզ համար սպասելի՞ էր, որ այս անձինք կլինեին այդ ցանկում։
– Այս ցանկում ավելի շատ հետաքրքիր է ոչ թե ընգրկված նախկին վարչապետերի, այլ բացակայող նախկին վարչապետերի անունները։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության շրջանում բարձր պաշտոններ, ապա վարչապետեր են եղել նաև օրինակ Արմեն Դարբինյանը, Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարսգյանը։ Բայց վերջիններիս անունը բացակայում է ձեր նշած ցուցակում, ինչը, կարծում եմ, շատ խոսուն փաստ է։
Չասեմ, որ ինձ համար սպասելի էր, որ հատկապես նշված անձիք նման նախաձեռնությամբ հանդես կգան, բայց կարող եմ ասել, որ սպասելի էր և է, որ Քոչարյանին սատարողները դիմելու են բոլոր հնարավոր միջոցների գոնե քարոչզական էֆեկտ ապահովելու համար։ Վստահ եմ, որ այդ միջորդությունը որևէ դերակատարում չի կարող ունենալ նրա խափանման միջոցի փոփոխության հարցում, ինչպես որ որևէ ազդեցություն չունեցան հայկական ու ռուսական մշակությային գործիչների խնդրագրերը։
Նման քայլերով Քոչարյանի պաշտպանական ու քարոզչական թիմերը ընդամենը հանրային կարծիքի վրա ազդելու փորձեր են անում, որոնք սակայն, չեմ կարծում՝արդյունավետ են։ Անկեղծ ասած չգիտեմ՝ ինչ մեխանիմով են աշխատում Քոչարյանի պաշտպանական թիմերն ու մերձավորենրը։ Շատ հավանական եմ համարում, որ նրանք ուղղակի անհատապես դիմում են այդ անձնանց՝ խնդրելով ստորագրել այդ երաշխավորագրերի տակ, վերջիններս էլ գուցե առաջնորդվելով սոսկ մարդկային մղումներով, չեն կարողանում մերժել այդ խնդրանքները։ Մարդկային հարաբերությունների դաշտում դա նույնիսկ հասկանալի է, սակայն քաղաքական և իրավական առումով այդ նախաձեռնություները չեն կարող որևէ հաջողություն ունենալ։
–Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը: Մինչ դատարան մուտք գործելը Ս.Սարգսյանը հայտարարությամբ հանդես եկավ: Մասնավորապես, նա հայտարարեց, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նման ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ: Ի՞նչ կապ ուներ Արցախյան հիմնահարցն ու այս դատական նիստը:
-Բնականաբար, արցախյան հարցն ու դատավարությունը որևէ առնչություն չունեն իրար հետ։ Ակնհայտ է, որ սա Սերժ Սարգսյանի պաշտպանական կամ քաղաքական թիմի մշակած մարտավարությունն է, որով փորձ է արվում մի կողմից դատավարությանը քաղաքական երանգ հաղորդել, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանին ներկայացնել որպես «հերոս», որպես «Արցախը չհանձնող», որին իբրև թե դատում են, որպեսզի իրականացնեն «Արցախը հանձնելու դավադիր ծրագիրը»։
Սա, բնականաբար, չափազնանց պարզունակ մարտավարություն է, որը վստահ եմ, չի ազդելու հասարակության լայն շերտերի վրա, ինչպես, ըստ ամենայնի հաշվարկել են այս մարտավարության հեղինակները։ Ի դեպ, այս մարտավարությունը բավական նման է մեկ այլ նախկին նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթցքում նրա պաշտպանական ու քարոչզական թիմի մարտավարությանը։ Քոչարյանին ևս իրեն պատկանող հեռուսատընկերություններով, մամուլի միջոցներով փորձ է արվում ներկայացնել որպես Արցախի հերոս, որպես «Արցախը պահող», որին իբրև թե դատում են հակահայկական ինչ–որ ծրագիր իրականացնելու համար, ինչին, ըստ այդ տրամաբանության, կարող էր խանգարել Քոչարյանը։ Նույնը, փաստորեն, տեսնում ենք նաև Սերժ Սարսգյանի դեպքում։
Նրանք երկուսն էլ ինչպես իշխանավարման շրջանում, այնպես էլ դրանից հետո հեշտությամբ շահարկում են Արցախի հարցը իրենց նեղ անձնական, կոնյուկտուրային շահերից ելնելով։ Այստեղ գործ ունենք նաև քաղաքական բորայականության հետ, որի հետ ակնհայտորեն երկու գործիչներն էլ խնդիր ունեն։ Բայց հասարակությունը կարծում եմ համարժեք կարձագանքի ու կգնահատի այս իրողությունները։
![]()