Սերժի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում դատարանի առջեւ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը: Դատավարության մեկնարկին դատավոր Վահե Միսակյանը 2 կողմից ճշտեց, թե արդյոք վերջիններս առարկում են լրատվամիջոցների տեսանկարահանման և ուղիղ հեռարձակման դեմ:

2 կողմն էլ չուներ առաջարկություն, հետևաբար, դատարանի որոշմամբ, հաջորդ նիստերը ևս բաց կլինեն լուսաբանման համար:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում այսօր մեկնարկեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և գյուղատնտեսության նախարարության երկու այլ պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործի քննությունը:

Դատարանի բակում Սերժ Սարգսյանի աջակիցները ակցիա էին կազմակերպել, որին մասնակցում էին նաև հանրապետական նախկին պատգամավորներ:

Սերժ Սարգսյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում դատարանի առջեւ

Սերժ Սարգսյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում դատարանի առջեւ

Posted by Հայկական ժամանակ օրաթերթ on Tuesday, February 25, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ