![]()
Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու ՀՀ նախկին նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը:
Նա մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու մեջ:
Գործով կա 5 մեղադրյալ, այդ թվում՝ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը եւ Սերժ Սարգսյանի մտերիմներից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:
Այս պահին դատարանի դիմաց են հավաքվել Հայաստանի հանրապետական կուսակցության անդամները, Սերժ Սարգսյանի աջակիցները:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ դատարանի բակում
Posted by Medianews on Tuesday, February 25, 2020
![]()