![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Խնդրում եմ նայեք թալինցի այս 16-ամյա տղային, լսեք, թե ինչի մասին է նա խոսում, տեսեք, թե ինչով է նա զբաղված, ուշադրություն դարձրեք թե ինչ բառապաշար է նա օգտագործում:
Այսպիսին է Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացու իմ պատկերացրած իդեալական կերպարը: Եւ իմ կյանքը նվիրված է հենց այս կերպարի հաղթանակին:
Ընդ որում, նկատի չունեմ հատկապես գործունեության տեսակը: Նկատի ունեմ մարդու վերաբերմունքը իր, իր անելիքի, միջավայրի եւ հնարավորությունների նկատմամբ:
Բարձր, ավելի բարձր, ավելի ու ավելի բարձր նշաձողեր դնենք մեր առաջ՝ թե որպես անհատ, թե որպես ժողովուրդ, թե որպես պետություն:
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի:
Ազատ և Երջանիկ Հայաստան»:
Մեր ժամանակների հերոսը. Արման Բարսեղյան
16-ամյա ծրագրավորող Արման Բարսեղյանը մտադիր է ստեղծել հավելված, որը հնարավորություն կտա մարդկանց հայտնվել հետաքրքիր վայրերում, օրինակ՝ Մատենադարանի պահոցում։..#ՄերԺամանակներիՀերոսը
Posted by Մեր ժամանակների հերոսը on Saturday, February 22, 2020
![]()