«Փայլուն տնտեսական տարի ենք սկսել, դուխով…». վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով արձանագրված տնտեսական ցուցանիշներին:

«Տարին սկսում ենք բարձր տնտեսական նոտայով: 2020 թվականի հունվարին գրանցվել են հետեւյալ ցուցանիշները.
Տնտեսական ակտիվության աճ՝ 8.9 տոկոս: Արդյունաբերության աճ՝ 13.4 տոկոս:

Շինարարության աճ՝ 7.7 տոկոս: Առեւտրի շրջանառության աճ՝ 10.3 տոկոս:

Ծառայությունների աճ՝ 13.2 տոկոս: Էլ. էներգիայի արտադրության աճ՝ 18.7 տոկոս:

Արտահանման աճ՝ 20.4 տոկոս: Հունվարին գնաճը կազմել է ընդամենը 0.2 տոկոս, աշխատավարձի աճը 5.9 տոկոս:

Կարճ ասած՝ փայլուն տնտեսական տարի ենք սկսել: Դուխով»,- գրել է Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ