![]()
Կորոնավիրուսը ՌՆԹ պարունակող միաշղթա վիրուս է, որը առաջին անգամ հայտնաբերվել է 2019 թվականի դեկտեմբերին, Ուհանում 2019-2020 թվականների կորոնավիրուսի բռնկման ժամանակ 2020 թվականի հունվարի 20-ին Չինաստանի Գուանդուն նահանգում հաստատվել է, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդու։ Առայժմ վիրուսի բուժման որևէ կոնկրետ մեթոդ չի մշակվել։
Հունվարի 22-ից Ուհան քաղաքում կարանտին է հայտարարվել, ամբողջ հասարակական տրանսպորտը դադարեցվել է, իսկ քաղաքը փակվել է մուտքի և ելքի համար։ Ընդհանուր առմամբ, Չինաստանի իշխանությունները սահմանափակել են 14 քաղաքների մուտքն ու ելքը։ Վիրուսը գրանցվել է Չինաստանի վարչական կազմավորումների մեծ մասում։
Հունվարի 30-ին ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստում նոր կորոնավիրուսի բռնկումը ճանաչվել է արտակարգ իրավիճակ հանրային առողջապահության ոլորտում, որն ունի միջազգային նշանակություն: Փետրվարի 9-ի դրությամբ 28 երկրներում հաստատվել է 67185 վարակակիր, 1527 մահ։ Վարակման դեպքերի և մահվան ճնշող մեծամասնությունը գրանցվել է Չինաստանում։
![]()