Իրանում նոր կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է

Իրանի իշխանությունները հայտնում են, որ երկրում կորոնավիրուսի նոր տեսակի վարակակիրների քանակը հասել է 49-ի։ Արդեն նախկին վարակակիր 11 մարդ մահացել է։ Տվյալները ճշգրտել է երկրի առողջապահության նախարարությունը։

Մինչ այդ Իրանի խորհրդարանի՝ Ղոմ քաղաքից ընտրված պատգամավորը հայտարարել էր, թե այնտեղ 50 մարդ է մահացել վարակից, սակայն առողջապահության նախարարությունը հերքել է այդ հայտարարությունը։

Հիշեցնենք, որ հենց Ղոմ քաղաքից է Իրանում սկսել տարածվել նոր կորոնավիրուսի վարակը։

🔴 #Իրան'ի առողջապահության նախարարությունը հերքեց, որ Ղոմում կորոնավիրուսից 50 մարդ է մահացել:🔴Նախարարության հայտարարած տվյալներն են՝ (UPD) 49 վարակակիր, 12 մահացած:

Posted by Ժաննա Վարդանյան on Monday, February 24, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ