![]()
Կապանի բժշկական կենտրոնը հայտարարություն է տարածել՝ հերքելով համացանցում տարածվող այն լուրը, որ Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով վարակված հիվանդներ են բուժվում:
«Կապված համացանցում տարածված կեղծ լուրերի հետ՝ իբր Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ են մեկուսացրել, չի համապատասխանում իրականությանը։
Պաշտոնապես հայտնում ենք, որ առ այսօր ոչ մի նման կասկածելի հիվանդ մեզ չի դիմել, չի հոսպիտալացվել և առավել ևս՝ չի մեկուսացվել։
Խնդրում ենք խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական լրահոսին»։
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ📢📢📢📌Կապված համացանցում տարածված կեղծ լուրերի՝ իբր Կապանի ԲԿ֊ում կորոնավիրուսով հիվանդներ են …
Posted by Կապանի Բժշկական Կենտրոն on Sunday, February 23, 2020
![]()