Կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանը կներգրավի Զինված ուժերը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանը կներգրավի Զինված ուժերը։ Այդ մասին հաղորդվում է նախագահի պաշտոնական կայքում։

«Մենք ցանկանում ենք կարճ ժամանակահատվածում վերահսկողություն սահմանել հիվանդության նկատմամբ՝ զոհերի թիվը նվազագույնի հասցնելու համար»,- նշել է Ռոհանին։

Հասան Ռոհանին նաև ընդգծել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում կներգրավվեն պետական բոլոր մարմինները և հասարակական կազմակերպությունները։

Հիշեցնենք, որ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 8-ի։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։

Իրանի հետ սահմանը փակել էին Թուրքիան, Քուվեյթը, Իրաքը։

Վրաստանը կասեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ, սակայն դեռևս բաց է Իրանի հետ վրացական ցամաքային սահմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ