![]()
Այս կինը ունի 31 մատ և նրան համարում են կախարդ. բացառիկ անոմալիայի պատճառով 63 ամյա կինը դարձել է ողջ գյուղի սարսափն ու մնացել է ամբողջովին միայնակ
Իր կյանքի 63 տարիներն այս կինը անցկացրել է գրեթե միայնության մեջ։ Նրանից խուսափում են և նրան համարում են կախարդ։
Կումար Նայակը ունի 31 մատ, նա տառապում է պոլիդակտիայով։ Դա անոմալիա է, որի դեպքում մարդը ունենում է մեծ քանակությամբ մատներ, քան պետք է լինի։Նայակը ձեռքերին ունի 12 մատ, իսկ ոտքերին 19։
Նա ծնվել է այդ արատով։ Կումարը ցավով և հուզմունքով նշում է, որ մարդիկ իր հետ չեն շփվում, նույնիսկ հարազատները։ Միայն երբեմն գալիս են տեսնելու նրա արատավոր ձեռքերն ու ոտքերը և սարսափած աչքերով հեռանում են։
![]()
Ծնողները երեխաներին վախեցնում են Կումարով։Նա ապրում է աղքատության մեջ, նրան ոչ ոք աշխատանքի չի վերցնում։ Կումարը ուրախ չէ իր յուրահատկության համար, նա նշում է, որ դրա պատճառով նա իրեն զրկված է համարում։
Նայակը ցավով է նշում․ «Չէ, որ ես էլ մյուս մարդկանց նման եմ, ունեմ հոգի, ինչու մարդիկ դա չեն հասկանում, նրանց ինչով են խանգարում իմ ավելորդ մատները։ Այն մարդիկ ովքեր չար հոգի ունեն, հանցանքներ են գործում շատ ավելի սարսափելի են քան ես»։
![]()