![]()
Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը ժպիտով է խոսում մայրանալու մասին։ Նա վստահ է, որ ընտանիքն ու կարիերան կարելի է համատեղել։
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը բալիկի է սպասում։ Մամուլում տարածված լուրերը Ռևազյանը հաստատեց։
Նա կատակեց, որ վախենում է` երեխան ծնվի ու մայրիկին ծեծի իրեն այսքան տանջելու համար։
«Այժմ ինձ լավ եմ զգում, ամեն ինչ շատ լավ է։ Դեկրետային արձակուրդ, իհարկե, կգնամ, սակայն մի քանի ամսով, քանի որ աշխատանքս թույլ չի տա երկար բացակայել», – նշեց Ռևազյանը։
![]()