Ոչ-ականներին թվում է, իրենք բոլոր ընտրություններում մաքուր հաղթանակ են տարել` առանց փող բաժանելու․․․

Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ոչ-ականներին թվում է, իրենք բոլոր ընտրություններում մաքուր հաղթանակ են տարել` առանց փող բաժանելու, քվեաթերթիկ գողանալու, լցոնումներ, տեղամասերում լույս անջատելու, քֆուր տվող հանձնաժողովի նախագահներին հատուկ ընտրելու, գազելներով մարդ բերելու.. եւ այլն, ու սկսում ես ավելի հանգիստ լինել, որ այո՛, ԱՅՈ -ն հաղթելու է։

Որովհետեւ հեղափոխական իշխանության օրոք իսկապես բոլոր ընտրությունները եղել են արդար, թափանցիկ, ու առանց այլեւայլ «ճոխությունների»։ Ես հասկանում եմ, որ հնգնավորներ կան, որ շատ բան են կորցրել ու հենց իրենց հնգնավորության պատճառներից մեկն էլ իրենց իշխանական ստատուսը վերադարձնելն է, որ ամեն ինչ անում են, իրենց պատեպատ տալիս, ու փորձում հասարակությանը կրկին մոլորցնել, բայց հանգիստ եմ, որովհետեւ երբ հանրապետականներն ու դրանց կցված մանկլավիկ կուսակցությունները փող էին բաժանում, իրականում փողը նրանց սիրել չէր տալիս.. դեր էլ չէր խաղում։

Վերջում վարժված ընտրախախտվածների եւ ընտրախախտումների արդյունքում քանակ էին ապահովում ու իրենց ուզած թեկնածուին առաջ քաշում։ ՍԴ-ն էլ ինչպես որ հարկն էր ի օգուտ ընտրախախտումների արդյունքում «հաղթած» օրվա իշխանության թիկունքն էր պահում։

Այսօրվա իշխանությանը ե՛ւ սիրում են, ե՛ւ վստահում, ե՛ւ պահանջում։ Եվ դա նորմալ է։ Այլ խնդիր է, որ նախկինները դա չեն ուզում հասկանալ, չեն էլ ուզում հասկանալ, որ իրենց ժողովուրդը մերժել է դեռ երկու տարի առաջ եւ դրանից տարիներ առաջ.. եւ միշտ։ Ետդարձի տեղ չունեն։

Շատերը անգամ կարիքից ելնելով էին փող վերցնում, բայց ընտրում էին իրենց ուզածով, էլ ուր մնաց հիմա, որ մարդը գիտակցում է, որ պետք է նախորդ կոռումպացված, հանցագործ տարրերից վերջապես ազատվել, եւ ունենալ օրենքի երկիր, անկախ ՍԴ-ն, որը վեր է առուծախի` նախկինների մշակած գրպանային արդարադատության ու հասարակության ականջին նստած, բթացրած, այն եղկելի պահվածքը, սկսած անտարբերություն սերմանելով, վերջացրած փողով հարցեր լուծելուն, որ բան չի փոխվելու։

Փոխվել է՛։ Եվ մենք ենք փոխել եւ մենք էլ պահանջատեր ենք լինելու մեր այո-ով։ Այո՛, բոլորս էլ լավ գիտենք, որ մեր յուրաքանչյուրի ԱՅՈ -ն ոչ թե որեւէ անձի կամ կուսակցությանը վստահելու այո է, այլ մեր պետականության։ Այո՛, մեր պետականությունը պահելու, եւ առաջ շարժվելու։ Այնպես որ իրականում ոչ-ականներին էլ է պետք ԱՅՈ -ն, որ վերջապես խելքի գան ու ապրեն` հարգելով օրենքը, հարգեն իրենց։

Ոչ-ականներին թվում է, իրենք բոլոր ընտրություններում մաքուր հաղթանակ են տարել` առանց փող բաժանելու, քվեաթերթիկ գողանալու,…

Posted by Արթուր Հայրապետյան on Saturday, February 22, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ