«Փակել սահմանը և չեղարկել Իրան-Հայաստան բոլոր չվերթները». Ռ. Հովհաննիսյան

Հեռուստահաղորդավար Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի կառավարություն, Իրանում արդեն 5 հոգի մահացել է: Իրաքը սահմանն Իրանի հետ փակել է:

Հնարավոր չէ սահմանին հայտնաբերել բոլոր կորոնավիրուսով վարակվածներին: Դա կարող է բացահայտվել սահմանն անցնելուց մի երկու օր հետո: Դուք շատ լավ գիտեք դրա մասին: Եթե մեր երկրում գոնե մի քանի դեպք արձանագրվի, կանգնեցնել չի ստացվի:

Համաճարակ կսկսվի: Պետք է շտապ փակել սահմանը և չեղարկել Իրան — Հայաստան բոլոր չվերթերը: Դրանից կարևոր բան չկա հիմա»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ