Արցախի համար Նիկոլ Փաշինյանը պարգև է , փրկության օղակ․․․

Carlos Raisyan-ը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Արցախի համար Նիկոլ Փաշինյանը պարգև է , փրկության օղակ : Նրա գործողությունների տրամաբանությունը իսկապես բարձր գնահատանքի է արժանի : Չնայած այն բանի , որ Ալիևի հետ շոուին բացասական եմ վերաբերվում , բայց ընդհանուր այն ամենը , ինչը անում է Փաշինյանը չեն արել ոչ արցախցի Քոչարյանը , ոչ էլ արցախցի Սարգսյանը :

Իսկապես ի սկզբանէ ես չեմ հավատացել , որ Փաշինյանը կարող է լինել հմուտ դիվանագետ , բայց ոնց-որ թե սխալվել եմ : Այսօրվա նրա խոսքը ՀՀ ու ԱՀ Անվտանգության խորհրդի համատեղ նիստին ևս մի ապացույցեր ինձ հանար : Հողեր տալու , բանակը գլխատելու ու թուլացնելու , արտաքին ուժերի կողմից սնվելու մասին խոսակցությունները ուղղակի ստաբիլ ձևով ամենօրյա ռեժիմով ուղարկում է գրողի ծոցը : Բացի դա , նրա դիրքորոշումը Արցախի ներքին կյանքի վերաբերյալ ևս գովասանքի է արժանի :

Ամբողջ զավեշտն այն է , որ նախկին երկու նախագահները միշտ փորձում էին հանդես գալ , որպես «դուխավիկներ» , մատնանշում էին իրենց մասնակցությունը պատերազմում , նույնիսկ իրենց փորձում բաներ վերագրել , որոնց հետ կապ չեն ունեցել , բայց դիվանագիտական հարթակում ձախողվում էին , գլուխները կախում ու Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո մտահոգվում էին թե բա ՝ ծառայած չէ , Արցախի հետ կապ չունի , չի ընկալվի այնտեղի վերնախավի կոզմից և այլն : Ժամանակը ցույց տվեց , որ Փաշինյանը անհամեմատ ավելի լավ դիրքերի է գտնվում բանակցություններում , ավելի լավ է ընդունվում թե Արցախի , թե ընդհանուր զինվորականության կողմից , իսկ դե լեգիտիմության ու ժողովրդի վստահության մասին չեմ էլ գրում :

Արցախի համար Նիկոլ Փաշինյանը պարգև է , փրկության օղակ : Նրա գործողությունների տրամաբանությունը իսկապես բարձր գնահատանքի…

Posted by Carlos Raisyan on Saturday, February 22, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ