Մայրերը չոր աչքերով կսպասեն իրենց զավակներին

Շավարշ Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ասում են աշխատանքի ընդունի բանիմաց մարդու և կունենաս լավ մասնագետ, քանի որ անգետը պրոֆեսիոնալ երբեք չի դառնա: Ինչպես ասել է մեծն Թումանյանը “Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչման հետ”: Դավիթ Տոնոյանը ռազմական ոստիկանությունից պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը:

Ողջունելի է Տոնոյանի ակտիվությունն այս օրերին, քանի որ հիմա առավել քան երբևէ Փաշինյանին, կառավարությանն ու հայ ժողովրդին անհրաժեշտ է նրա աջակցությունը: Ժողովուրդը մեծ հարգանք է տածում Դավիթ Տոնոյանի հանդեպ և որ ամենակարևորն է վստահում է նրան, իսկ նա իր հերթին բարձր է պահում իր և հայրենիքի պատիվը, որը չես ասի գեներալի կոչում կորզած և երկրին ու ժողովրդին թալանած ու դավաճանած, ընդիմադիրի կեցվածք ընդունած որոշ մարդկանց մասին:

ՀՀ պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել ռազմական ոստիկանությունում և քննարկել է զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերը, դրանց կանխարգելումը և առկա օպերատիվ իրավիճակը: Հանդիպման սկզբում Տոնոյանը հրաժեշտ է տվել ռազմական ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանին:

Պաշտոնից ազատվել են նաև մի շարք այլ պաշտոնյաններ: Սա թերևս մյուսների համար զգոնություն ցուցաբերելու կոչ էր, քանի որ բանակի ներկայիս անհասկանալի իրավիճակը ստեղծվել է Փաշինյանի հայտարարությունից հետո, երբ նա ասաց, որ 2019 թվականին զոհերի քանակը նվազել է: Ով և ինչու լրացրեց զինվորների մահվան կամ սպանությունների քանակի աճը կպարզի հետաքննությունը, որին հետամուտ կլինի անձամբ Տոնոյանը: Դավիթ Տոնոյանը ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Թելմանի Աղաջանյանին, հանձնարարել է ժամանակավոր կատարել ՌՈ պետի պաշտոնական պարտականությունները:

Պաշտպանության նախարաը նաև ՌՈ անձնակազմին և գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանին տվել է խիստ ցուցումներ: Մասնավորապես շեշտել է կարգապահության ամրապնդման հարցի խիստ կարևորությունը և պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը: Ժողիվուրդը վստահում է Տոնոյանին, որն այս դեպքում ամենակարևոր հանգամանքներից մեկն է, հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցող հաճախակի դավաճանություններն ու հանրապետականների ակտիվացումը: Ժողովուրդը հավատում է, որ մոտ ապագայում կկարգավորվեն բանակում առկա խնդիրները և այսուհետ խաղաղ պայմաններում բանակում չեն գրանցվի նման դեպքեր և մայրերը չոր աչքերով կսպասեն իրենց զավակներին:

Մայրերը չոր աչքերով կսպասեն իրենց զավակներինԱսում են աշխատանքի ընդունի բանիմաց մարդու և կունենաս լավ մասնագետ, քանի…

Posted by Shavarsh Sarukhanyan on Saturday, February 22, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ